«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի»

Դեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվեց «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսը, որի շրջանակում աշխարհի 10 երկրից ժամանած հետաքննական լրագրության ոլորտի 16 հայտնի մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ կիսվեցին իրենց փորձով ու ձեռքբերումներով:

Կոնֆերանսի նպատակն էր խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում, բանախոսությունների, ցուցադրությունների, գործնական դասերի միջոցով ներկայացնել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող տարբեր երկրների փորձը:

Բանախոսներն ու բանախոսությունները

«Թվապատում հետաքննություն»-ը հյուրընկալեց աննախադեպ՝ թվով 18 մասնագետների, որոնցից չորսը՝ լիտվական մեդիա դաշտից: Բանախոսները հայտնի լրատվամիջոցներ ու հետաքննական կենտրոններերից են, ինչպիսիք են Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը (OCCRP), Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), “Internews Network”-ը, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցը, գերմանական “Open Oil UG” նախագիծը, ռուսական «Так-так-так» իրավապաշտպան սոցիալական ցանցը, Լիտվայում Եվրոպական հումանիտար համալսարանը, “Dow Jones & Company” ընկերության “Barron’s” շաբաթաթերթը, լիտվական “Veidas” պարբերականը, թուրքական “Cumhuriyet” օրաթերթը, վրացական monitori.ge ու լիտվական 15min.lt կայքերը, Չեխիայի և Մոլդովայի Հետաքննական լրագրության կենտրոնները, «Հետք» պարբերականը և այլն:

ՊՈԼ ՋԻՋԻՉ, ԳԵՐՄԱՆԻԱ
OPENOIL-Ի ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
ՔԵՄԱԼ ԳՅՈՔԹԱՇ, ԹՈՒՐՔԻԱ
CUMHURIYET ՕՐԱԹԵՐԹԻ ԹՂԹԱԿԻՑ
ՌԻՏԱ ՄԻԼՅՈՒՏԵ, ԼԻՏՎԱ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ MEDIAHUB-Ի ՂԵԿԱՎԱՐ
ՍԿԻՐՄԱՆՏԱՍ ՄԱԼԻՆԱՈՒՍԿԱՍ, ԼԻՏՎԱ
ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՕՐԱԿԱՐԳ / AGENDA


09:00 – 10:00  Մասնակիցների գրանցում, առավոտյան սուրճ


10:00 – 10:30 Պատում բացման. Ողջույնի խոսք

– Էրեբունի սրահ-

Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Ռիչարդ Միլս, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան

էրիկաս Պետրիկաս, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան


10:30 – 12:00 Պատում 1. Մեկ երկրի սահմաններում

-Էրեբունի սրահ-

Մոդերատոր՝ Էդիկ Բաղդասարյան, hetq.am-ի գլխավոր խմբագիր, Հայաստան

Հետաքննական լրագրության Հայաստանի փորձը

Սկիրմանտաս Մալինաուսկաս, 15min.lt-ի լրագրող, Լիտվա

Լիտվայի փորձը. հետաքննությունը գործնականում

Դենիս Բիհուս, OCCRP-ի լրագրող, Ուկրաինա

Ուկրաինայի փորձը. մեկ հաղթանակ, տասը պարտություն

Նանա Բիգանիշվիլի, Studio Monitor ՀԿ-ի նախագահ, Վրաստան

Վրաստանի փորձը.  հեռանկարներ և խոչընդոտներ


12:00 – 12:30 Սուրճի դադար


-Էրեբունի սրահ-

12:30-14:00 Պատում 2. Երկու քարի արանքում

Մոդերատոր՝ Արմեն Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Քեմալ Գյոքթաշ, Cumhuriyet օրաթերթի թղթակից, Թուրքիա

Ճնշում և հարկադրանք

Կորնելիա Կոզոնակ, Մոլդովայի Հետաքննական լրագրության կենտրոնի նախագահ, Մոլդովա

Պետական գնումներ և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորում

Էվալդաս Լաբանաուսկաս, Veidas պարբերականի գլխավոր խմբագիր, Լիտվա

Երբ հետաքննությունը հրապարակված է


14:00-15:00 Ճաշի դադար


15:00 -16:30  Պատում 3. Հարթակներ և գործիքներ

-Էրեբունի սրահ-

Համակարգող՝ Աննա Բարսեղյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Ռիտա Միլյուտե, Եվրոպական հումանիտար համալսարանի Mediahub-ի ղեկավար, Լիտվա

Հարցազրույց. լինել պատրաստ, լսել և ձեռք բերել տեղեկություն

Դեյվիդ Բլոս, OCCRP-ի կովկասյան տարածաշրջանային խմբագիր, Վրաստան

Նվաճելով աշխարհը. լրագրողական պատմությունը տարբեր հարթակներում


16:30- 18:00  Փակ հանդիպում լրատվամիջոցների ղեկավարների և խմբագիրների հետ

-Ուրարտու սրահ-



09:30 – 10:00  Մասնակիցների գրանցում


10:00 – 12:00 Պատում 4. Մի թիզ հեռավորության վրա

-Էրեբունի սրահ-

Համակարգող՝ Վահրամ Մարտիրոսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հայաստան

07.12.1988, Սպիտակի երկրաշարժ. փլատակների տակ թաղված հանցագործություններ

Պոլ Ջիջիչ, OpenOil-ի բաց տվյալների վերաբերյալ դասընթացների ղեկավար, Գերմանիա

Հասանելի տեղեկություն
Բիլ Ալփերթ, Barron’s շաբաթաթերթի ավագ խմբագիր, ԱՄՆ

Հայերը և մյուսները՝ ԱՄՆ-ի հանրային տվյալների բազաներում


12:00 – 12:30 Սուրճի դադար


12:30-14:00 Պատում 5․ Մենք ենք մեդիան

-Էրեբունի սրահ-

Համակարգող՝ Գեղամ Վարդանյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Ռիտաս Ստասելիս, Եվրոպական հումանիտար համալսարանի խորհրդատու, Լիտվա

Տեղեկության հասանելիությունը և լրագրողի պատասխանատվությունը

Լուիս Լիֆ, Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի հրավիրյալ մասնագետ, ԱՄՆ

Քաղաքացիների ներգրավման համագործակցային մոդելներ

Վիկտոր Յուկեչև, Սիբիրի մամուլի զարգացման ինստիտուտի տնօրեն, «Tак-так-так» իրավապաշտպան սոցիալական ցանցի ղեկավար, Ռուսաստան

Հանրային հետաքննությունները «Tак-так-так» իրավապաշտպան սոցիալական ցանցում


14:00 – 15:00 Ճաշի դադար


15:00 -17:00 Պատում 6. Առանց սահմանների

-Էրեբունի սրահ-

Համակարգող՝ Լուսինե Գրիգորյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Դեյվիդ Լի, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հիմնադիր անդամ, Մեծ Բրիտանիա

Միջսահմանային համագործակցությունն ընդդեմ կոռուպցիայի

Պավլա Հոլցովա, Չեխական հետաքննական լրագրության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Չեխիա

Հետաքննող լրագրողների միջազգային համագործակցությունը. ինչու է դա կարևոր

Օլեգ Խոմենոկ, Internews Network-ի գլխավոր մեդիա խորհրդատու, Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի տնօրենների խորհրդի անդամ, Ուկրաինա

Տարածաշրջանային հետաքննական նախաձեռնություններ. հնարավորություններ և խոչընդոտներ



09:30 – 10:00  Մասնակիցների գրանցում


10:00 – 14:00 Երեք զուգահեռ վարպետանոց

-Ուրարտու սրահ-

Համակարգող՝ Գեղամ Վարդանյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

10։00 – 11:00

Դեյվիդ Բլոս, OCCRP-ի կովկասյան տարածաշրջանային խմբագիր, Վրաստան

Պատմության ստեղծումը. գաղափարից մինչև հրապարակում

11:00 -12:00

Պավլա Հոլցովա, Չեխական հետաքննական լրագրության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Չեխիա

Որտեղից գտնել տեղեկություն. միջազգային տվյալների բազաներ, մետատվյալներ, տեղեկության ստուգում

12:00 – 13:00

Ռիտաս Ստասելիս, Եվրոպական հումանիտար համալսարանի խորհրդատու, Լիտվա

Ինչպես իրագործել անիրագործելին

13։00 – 14:00

Լուիս Լիֆ, Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի հրավիրյալ մասնագետ, ԱՄՆ
«Մեծ երկինք, մեծ փող» ֆիլմի դիտում և քննարկում


-Արամե սրահ-

Համակարգող՝ Նարինե Սաֆարյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

10:00 – 11:00
Էվալդաս Լաբանաուսկաս, Veidas պարբերականի գլխավոր խմբագիր, Լիտվա

Ինչպես տարածել պատմությունը և գրավիչ դարձնել ընթերցողի համար. թվային գործիքներ

11:00 -12:00

Օլեգ Խոմենոկ, Internews Network-ի գլխավոր մեդիա խորհրդատու, Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի տնօրենների խորհրդի անդամ, Ուկրաինա

Բաց տվյալների օգտագործումը տարածաշրջանի երկրներում

12:00 – 13:00

Բիլ Ալփերթ, Barron’s շաբաթաթերթի ավագ խմբագիր, ԱՄՆ

Կիբեր բացահայտումներ

13:00 – 14:00

Վիկտոր Յուկեչև, Սիբիրի մամուլի զարգացման ինստիտուտի տնօրեն, «Tак-так-так» իրավապաշտպան սոցիալական ցանցի ղեկավար, Ռուսաստան

Վարկածից մինչև հասարակական վճիռ


-Մենուա սրահ-

10:00-13:00 Փակ հանդիպում. հետաքննական նախագծերի ներկայացում


13։00 – 14:00 Սուրճի/ճաշի դադար


Թվապատում հետաքննությունը

կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ

առաջարկեց թեմաների բազմազանություն՝ հետաքննական լրագրության միտումները, հարթակներն ու գործիքները, հետաքննող լրագրողի հնարավորություններն ու խոչընդոտները, արգելքներն ու ճնշումները, լրագրողական բացահայտումների, միջսահմանային համագործակցությունների կարևորությունն ու ազդեցությունը

նորամուծություն էր «Թվապատում» մեդիա միջոցառումների շարքում, հյուրընկալեց 16 միջազգային, 2 տեղացի բանախոսի, ունեցավ հարյուրից ավելի մասնակից

Media Initiatives Center

3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia
Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20