«Թվապատում 2015» մեդիա կոնֆերանսը

Ինչպես է թվային միջավայրը փոխել լրագրությունը, ինչ մարտահրավերներն են բերում նոր տեխնոլոգիաները, զարգացող ինտերնետն ու անընդհատ փոխակերպվող սոցիալական ցանցերը խմբագրությունների համար:
Թվային միջավայրում մեդիա բովանդակությունը քննարկելու հնարավորություն ընձեռեց «Թվապատում 2015» մեդիա կոնֆերանսը, որն անցկացվեց մայիսի 28- 29-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Նման հարթակ ստեղծելով` կոնֆերանսի կազմակերպիչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը առաջին հերթին նպատակ ունի ոգեշնչել մեդիադաշտի ներկայացուցիչներին:

Բանախոսերն ու դասախոսությունների թեմաները

Կոնֆերանսին հյուրընկալված միջազգային ու տեղացի 16 մասնագետները զեկույցների և գործնական սեմինարների միջոցով ներկայացրին լրագրողական նոր ձևաչափերը, գործիքները, մեդիա ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման փորձը, տեղեկատվության տարածման նոր հարթակներն ու լսարանի հետ հաղորդակցման ժամանակակից ձևերը։

Թվապատում 2015 մեդիա կոնֆերանսի տեսանյութը

Թվապատում 2015 միջազգային կոնֆերանսը`

նպատակ ունի ներկայացնելու թվային միջավայրերում լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, ձեռքբերումներն ու միտումները միջազգային ու տեղական մեդիա դաշտում

հարթակ է՝ ծանոթանալու լրագրողական նոր ձևաչափերին և գործիքներին, տեղեկության տարածման նոր հարթակներին ու լսարանի հետ հաղորդակցման ժամանակակից ձևերին

բաց է լրագրողների, մեդիա կազմակերպությունների, հաղորդակցման մասնագետների, ուսանողների, մեդիայում նոր գաղափարներ առաջարկողների և որոնողների համար

Media Initiatives Center

3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia
Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20