Կոնֆերանս 2019

ԹՎԱՊԱՏՈՒՄ 2019 / TVAPATUM 2019

Հունիսի 28-29-ին ISTC կենտրոնում տեղի ունեցավ «Թվապատում» մեդիա կոնֆերանսը, որը քննարկեց թվային միջավայրում հեղինակություն դառնալու ճանապարհն ու գործիքները։ Այս տարվա կոնֆերանսի խորհրդանիշը ժամանակակից մարդու թվանշային ԴՆԹ-ն էր՝ նոր ինքնությունը, ազդեցությունը, հնարավորություններն ու սովորույթները, որոնք հատուկ են թվային աշխարհում և հատկապես Հայաստանում ապրող մարդուն։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարեկան հայտնի կոնֆերանսում ԱՄՆ-ից, Բելգիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Բելառուսից և Հայաստանից մասնագետները քննարկեցին, թե ինչպես է մեդիան կարծիք ձևավորում, ինչ ազդեցություն ունի օգտատերերի վրա, ինչու է ստեղծում համախոհների բանակներ ու ճամբարներ։ Թվապատման հարթակն այս անգամ ոգեշնչ(վ)ելու, ներգրավ(վ)ելու և միավոր(վ)ելու հնարավորություն էր ստեղծել բանախոսների ու մասնակիցների համար։

«Թվապատում 2019․ ոգեշնչել, ներգրավել, միավորել» կոնֆերանսի տասից ավելի միջազգային ու տեղացի բանախոսները փորձարկեցին լսարանի վրա ազդեցություն թողնելու հայտնի և գաղտնի գործիքներ՝ ավանդական մեդիայից մինչև սոցիալական ցանցեր։ Ինչպե՞ս դառնալ թվային հեղինակություն համայնքում, երկրում և աշխարհում։ Եվ որ կարևորն է՝ որտե՞ղ օգտագործել այդ հեղինակությունը։ Այս հարցերն ու դրանց հնարավոր պատասխանները հնչեցին կոնֆերանսի երկու օրերին։

Ներգրավել
Առաջնորդե՞լ լսարանին, թե՞ հետևել նրան։ Ինչպե՞ս ներգրավել օգտատերերին, դարձնել նրանց գործընկեր, համախոհ կամ համահեղինակ։

Ոգեշնչել
Ի՞նչն է ոգեշնչում ժամանակակից լսարանին։ Ինչպե՞ս ազդել մեդիայի միջոցով։ Ինչպե՞ս է այսօրվա հասարակությունում ձևավորվում թվային անհատը։

Միավորել
Ինչպե՞ս համատեղել ավանդական փորձառությունն ու նոր մոտեցումները՝ ավելի որակյալ մեդիա արտադրանքի ակնկալիքով։

Կոնֆերանսը լրագրողների, մենեջերների, մեդիա փորձագետների, բլոգերների ու վլոգերների, ակտիվ օգտատերերի, քաղաքացիական ակտիվիստների և ուսանողների համար էր։

«Թվապատում 2019» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները կարելի է գտնել  #Tvapatum19 հեշթեգով:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ / SPEAKERS

ՕՐԱԿԱՐԳ / AGENDA

9:30 – 10:00 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՈՒՐՃ

10:00 – 10:30 ՊԱՏՈՒՄ ԲԱՑՄԱՆ

  • Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
  • Դեբորա Գրիզեր, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար

10:30 – 13:00 ՊԱՏՈՒՄ 1
                      ՄԵԴԻԱ ՄԱԳՆԻՍՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ՆԵՐԳՐԱՎԵԼ
                       Լուսինե Գրիգորյանի հետ

  • Յակուբ Գորնիցկի, Outriders, Լեհաստան
    Լինել, թե չլինել լսարանի հետ
  • Կլաուդիա Միլն, ProPublica, Մեծ Բրիտանիա
    Լսարանը՝ հետաքննության մասնակից
  • Շելի Էսգերա, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Շվեյցարիա
    Մարդասիրությունը թվային աշխարհում
  • Անտոն Ուտկին, Lateral Summer, Ռուսաստան
    Ինտերակտիվ պատմություններ ֆիլմում ու VR-ում

13:00 – 14:00 ՃԱՇԻ ԴԱԴԱՐ

14:00 – 16:00 ՊԱՏՈՒՄ 2
                      ՑԱՆՑԱՅԻՆ ՄՈՒՍԱՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ՈԳԵՇՆՉԵԼ
                       Գեղամ Վարդանյանի հետ

  • Դրիս Դեպուրտեր, ստեղծագործող, Բելգիա
    Տվյալները վերածելով արվեստի
  • Նատալյա Անտելավա, Coda Story, Վրաստան
    Ինչ են հուշում թրենդերը․ Coda-ի փորձը
  • Այք Սրիսկանդարաջա, Reveal, ԱՄՆ
    Փոդքասթ․ հին մեդիայի նոր գործիքը
  • Քսենյա Դիոդորովա, Gonzo Design, Ռուսաստան
    Մի՛ պատմիր, մասնակի՛ց դարձրու

16:00 – 16:30 ՍՈՒՐՃԻ ԴԱԴԱՐ

16:30 – 18:00 ՎԱՐՊԵՏԱՆՈՑ
                       Նարինե Սաֆարյանի և Մանե Գրիգորյանի հետ

ՄԵԾ ԴԱՀԼԻՃ

  • Նատալյա Անտելավա, Coda Story, Վրաստան
    Անիմացիան լրագրողական պատմություններում
  • Ֆրանակ Վյաչորկա, Թվային հաղորդակցման ցանց, Բելառուս
    ՀԿ-ներն ու խմբագրությունները սոցիալական մեդիայում

ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ

  • Իլան Գրինբերգ, Coda Story, ԱՄՆ
    Թվային վերահսկողությունից խուսափելու տարբերակներ
  • Կլաուդիա Միլն, ProPublica, Մեծ Բրիտանիա
    Տպագիրից՝ վիդեո

9:30 – 10:00 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ․ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՈՒՐՃ

10:00 – 11:30 ՊԱՏՈՒՄ 3
                      ԹՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ․ ԻՆՉՊԵՍ ՄԻԱՎՈՐԵԼ
                       Արմեն Սարգսյանի հետ

  • Իլան Գրինբերգ, Coda Story, ԱՄՆ
    Կարծիք ձևավորողները ցանցում
  • Վիվիեն Չաքարյան, Ամերիկայի Ձայն, ԱՄՆ
    Ճշմարտության ուժն ու ազդեցությունը
  • Ֆրանակ Վյաչորկա, Թվային հաղորդակցման ցանց, Բելառուս
    Բացասական ազդեցություն․ թրոլներ, բոտեր և քարոզիչներ

11:30 – 12:00 ՍՈՒՐՃԻ ԴԱԴԱՐ

12։00 – 13։30 ՊԱՏՈՒՄ 4
                       ՄԵՐ ԴԵՂԱՏՈՄՍԸ. ԻՆՉՊԵՍ ՏԱՐԱԾԵԼ
                       Գեղամ Վարդանյանի հետ

  • Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարար
  • Սերգեյ Դանիելյան, դերասան
  • Լիլիթ Մուրադյան, հաղորդավար, «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի տնօրեն
  • Սամվել Մարտիրոսյան, մեդիա հետազոտող

13:30 – 14:30 ՃԱՇԻ ԴԱԴԱՐ

14:30 – 18:00 ՎԱՐՊԵՏԱՆՈՑ Մանե Գրիգորյանի և Նատալի Հարությունյանի հետ

15:30 – 16:00 ՍՈՒՐՃԻ ԴԱԴԱՐ

ՄԵԾ ԴԱՀԼԻՃ

  • Յակուբ Գորնիցկի, Outriders, Լեհաստան
    StoriesLab․ պատմություններ Ինստագրամում
  • Այք Սրիսկանդարաջա, Reveal, ԱՄՆ
    Փոդքասթը՝ որպես բրենդի առաջխաղացման գործիք
  • Շելի Էսգերա, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Շվեյցարիա
    Սոցիալական մեդիան հակամարտությունների համատեքստում

ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ

  • Քսենյա Դիոդորովա, Gonzo Design, Ռուսաստան
    Լսարանին դարձնել ապրումակցող
  • Անտոն Ուտկին, Lateral Summer, Ռուսաստան
    Ինտերակտիվությունը ժամանակակից մեդիայում․ նոր մոտեցումներ
  • Հայկ Մկրտչյան, Վեգա Անդրիասյան, Նիկոլայ Հայրապետյան, Միշել Ղայթանջյան, վլոգերներ, Հայաստան
    Յութուբեր դառնալու 6 քայլերը

9:30 – 10:00 REGISTRATION AND WELCOME COFFEE

10:00 – 10:30 WELCOME AND OPENING REMARKS

  • Nouneh Sarkissian, Managing Director, Media Initiatives Center
  • Deborah Grieser, U․S․ Embassy Chargé d’Affaires a.i.

10:30 – 13:00 PANEL 1 with Lusine Grigoryan
                       MEDIA MAGNETS: HOW TO ENGAGE

  • Jakub Górnicky, Outriders, Poland
    To be or not to be with your audience
  • Claudia Milne, ProPublica, UK
    Engagement in investigative journalism for better impact
  • Chely Esguerra, International Committee of the Red Cross, Switzerland
    Digital humanitarian impact: Using digital platforms to support conflict-affected communities
  • Anton Outkine, Lateral Summer, Russia
    Interactive storytelling in film and virtual reality

13:00 – 14:00 LUNCH

14:00 – 16:00 PANEL 2 with Gegham Vardanyan
                       ONLINE MUSES: HOW TO INSPIRE

  • Dries Depoorter, artist, Belgium
    Data-driven art
  • Natalia Antelava, Coda Story, Georgia
    Coda’s approach: Why trends matter
  • Ike Sriskandarajah, Reveal, USA
    Podcasting: The new tool of an old medium
  • Ksenia Diodorova, Gonzo Design, Russia
    Don’t create a story, create an experience

16:00 – 16:30 COFFEE BREAK

16:30 – 18:00 WORKSHOPS with Narine Safaryan and Mane Grigoryan

BIG HALL

  • Natalia Antelava, Coda Story, Georgia
    Using animation in journalistic storytelling
  • Franak Viacorka, Digital Communication Network, Belarus
    Management of social media teams (for media and non-profits)

SMALL HALL

  • Ilan Greenberg, Coda Story, USA
    How journalists can navigate new surveillance technologies
  • Claudia Milne, ProPublica, UK
    From print to film

9:30 – 10:00 REGISTRATION AND WELCOME COFFEE

10:00 – 11:30 PANEL 3 with Armen Sargsyan
                      DIGITAL ALLIANCE: HOW TO CONNECT

  • Ilan Greenberg, Coda Story, USA
    Digital influencers in the United States
  • Vivian Chakaryan, Voice of America, USA
    The power and impact of truth in digital storytelling
  • Franak Viacorka, Digital Communication Network, Belarus
    Negative influencers: State-backed propaganda, trolls, bots, hate speech and harassment

11:30 – 12:00 COFFEE BREAK

12։00 – 13։30 PANEL 4 with Gegham Vardanyan
                      OUR REALITY: STORIES FROM ARMENIA

  • Arsen Torosyan, Minister of Health, Republic of Armenia
  • Sergey Danielyan, actor
  • Lilit Muradyan, Host and Director, If We All Foundation
  • Samvel Martirosyan, media expert

13:30 – 14:30 LUNCH

14:30 – 18:00 WORKSHOPS with Mane Grigoryan and Natalie Harutyunayn

15:30 – 16:00 COFFEE BREAK

BIG HALL

  • Jacub Gornicky, Outriders, Poland
    StoriesLab: Telling stories through Instagram
  • Ike Sriskandarajah, Reveal, USA
    Podcasting as a tool for promoting your media brand
  • Chely Esguerra, International Committee of the Red Cross, Switzerland
    Developing social media strategies in contexts of conflict

SMALL HALL

  • Ksenia Diodorova, Gonzo Design, Russia
    How to create experience
  • Anton Utkin, Lateral Summer, Russia
    Interactive storytelling in modern media: Approaches
  • Hayk Mkrtchyan, Vega Andriasyan, Nikolay Hayrapetyan, Michel Ghaytanjyan,  vloggers, Armenia
    6 steps to becoming a YouTuber

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ / ORGANIZERS

new banner

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Կոնֆերանսին աջակցում են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն ազատության հիմնադրամը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

The Tvapatum media conference is made possible by the support of the American people through the United States Agency for International Development (USAID) within the framework of the Media for Informed Civic Engagement project. The event is organized by the Media Initiatives Center with support from the US Embassy in Armenia, the Friedrich Naumann Foundation for Freedom, and the International Committee of the Red Cross.

ՄԵՐ ՄԱՍԻՆ / ABOUT US

MIC-Logo-Sign

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: Վերջին 20 տարիների ընթացքում ՄՆԿ-ն մշակել է դասընթացների մոդուլներ ու անցկացրել մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ու հասարակ քաղաքացիների:

Being the pioneer in media development activities in Armenia, Media Initiatives Center (former Internews Media Support NGO) is a recognized lead player in media community in organizing training courses, supporting and carrying out media production and promoting media literacy. During the past 20 years, MIC developed training modules and organized almost 800 courses on journalism, media management, television and radio production, investigative journalism, new media, citizen journalism, multimedia, and media literacy for about 3,500 established and emerging journalists, CSOs and ordinary citizens.

Media Initiatives Center

3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia
Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20