Aftershock 2020

Թվապատում. Aftershock 2020 / Tvapatum. Aftershock 2020

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» մեդիա կոնֆերանսը 2020-ին փոխում է իր ձևաչափը՝ արձագանքելով իրադարձություններին և ստեղծված պայմաններին։ «Թվապատում․ Aftershock 2020»-ն անցկացվելու է առցանց բանախոսությունների, քննարկումների, դիտումների ձևով։ Փորձելու ենք օգնել լրագրողներին հաղթահարել անցնող տարվա հետցնցումները մասնագիտական քննարկումների և գործընկերների փորձին ծանոթանալու միջոցով։ Այս տարի «Թվապատում․ Aftershock 2020»-ի առանցքում աշխարհի տարբեր անկյուններում ընթացող հակամարտությունների լուսաբանումն է, այլ երկրների լրագրողների փորձը, նրանց ստեղծած լրագրողական պատմությունները, որոնք կարողացել են լսարանի ուշադրությունն ուղղել դեպի մարդկային կյանքի ողբերգությունը։ ԱՄՆ-ի, Բելգիայի, Նոր Զելանդիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Հայաստանի և այլ երկրներից մասնագետները քննարկելու են մեդիայի աշխատանքը ճգնաժամերի և հակամարտությունների ժամանակ՝  լրագրողների անվտանգության, մասնագիտական էթիկայի, փաստերի ստուգման, աղբյուրների հետ աշխատանքի, բաց և փակ տվյալների,  նորարարական գործիքների կիրառման և այլ տեսանկյուններից։ «Թվապատում․ Aftershock» շարքը մեկնարկում է դեկտեմբերին և կշարունակվի մինչև փետրվարի վերջ։ Մասնակցության համար անհրաժեշտ է հետևել Թվապատում մեդիա կոնֆերանսի կայքին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջին, նախապես գրանցվել և ամրագրել ձեր մասնակցությունը բանախոսություններին։

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ / SPEAKERS

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ / ORGANIZERS

logos header

«Թվապատում. Aftershock» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ «Զորեղացնելով հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ լրագրողների գիտելիքը և հմտությունները» ծրագրի շրջանակում: Կոնֆերանսի ժամանակ ներկայացված տեսակետերն անպայմանորեն չեն արտացոլում շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» հիմնադրամների տեսակետերը։

The Tvapatum․ Aftershock 2020 media conference was prepared with the support of HEKS/EPER and Brot für die Welt by Media Initiatives Center in the frame of the “Strengthening Journalists’ Knowledge and Skills in Conflict Reporting” project. The views expressed in this conference do not necessarily reflect the views of HEKS/EPER and Brot für die Welt.

ՄԵՐ ՄԱՍԻՆ / ABOUT US

MIC-Logo-Sign

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: Վերջին 20 տարիների ընթացքում ՄՆԿ-ն մշակել է դասընթացների մոդուլներ ու անցկացրել մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ու հասարակ քաղաքացիների:

Being the pioneer in media development activities in Armenia, Media Initiatives Center (former Internews Media Support NGO) is a recognized lead player in media community in organizing training courses, supporting and carrying out media production and promoting media literacy. During the past 20 years, MIC developed training modules and organized almost 800 courses on journalism, media management, television and radio production, investigative journalism, new media, citizen journalism, multimedia, and media literacy for about 3,500 established and emerging journalists, CSOs and ordinary citizens.

Media Initiatives Center 3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20